Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու 2մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանի և ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ բացահայտել են մարտի 10-ին Լոռու մարզում հանցագործության դեպք, որը Տաշիր քաղաքի բնակիչների համար անակնկալ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի 13-Բ հասցեին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում։

Օպերատիվորեն ժամանել էին Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել էին «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել էին և տեղում իրականացրել հերթապահություն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չեն եղել։ Մինչ Տաշիր քաղաքում բնակիչները քննարկում էին, որ ավտոմեքենան անփութության հետևանքով է այրվել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ ու կատարելով գրագետ ու ճիշտ օպերատիվ աշխատանք պարզել են, որ ավտոմեքենան, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Վրեժ Ա․-ին հրկիզել են։

Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են կասկածյալին, ով Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Մ․-ն և գույքը ոչնչացնելը կամ վնասելը հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել