Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են:

Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդն ու դիտորդներն իրենց շնորհակալությունն էին հատնում հրշեջ-փրկարարներին ու պարեկներին՝ ասելով.

«Մենակ կինոյում նման բան կհանդիպեիր, երբ վթարի ենթարկվես ու կարճ ժամանակում օպերատիվ ծառայությունները ( նկատի ունեն փրկարարներին ու պարեկներին), կարճ ժամանակում հասնեն դեպքի վայր ու մեզ օգնություն ցուցաբերեն»:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել