168.am-ը գրում է․

«Եվրամիությունը 15 տարուց ավելի է ֆինանսավորում է Աբխազիայի բնակչությանն աջակցելու կարևոր ծրագրեր»,- JAM news-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Կլաարը մեկնաբանել է հունվարին արտահայտած իր կարծիքի համար՝ օկուպացված Աբխազիայի «իշխանությունների» քննադատությունը: Այն ժամանակ նա ասել էր, որ իրեն մերժել են երկու աշխատանքային այց կատարել օկուպացված Աբխազիա։

Կլաարն ասել է, որ չէր սպասում, որ իր կարծիքը այդքան մեծ հետաքրքրություն կառաջացներ, հատկապես՝ Աբխազիայում. «Ես իսկապես չէի սպասում, որ իմ կարծիքն այսքան մեծ հետաքրքրություն կառաջացնի հատկապես Աբխազիայում։ Հիանալի էր տեսնել, որ մարդիկ կարողանում են ազատորեն արտահայտել իրենց տեսակետները և ներգրավվել հետաքրքիր բանավեճերի մեջ, հատկապես սոցիալական ցանցերում»:

Խոսելով օկուպացված Աբխազիայում նախագծերի ֆինանսավորման մասին՝ Կլաարը հավելել է, որ «դա հիմնականում իրականացվում է Աբխազիայի գործընկերների միջոցով, ինչպիսիք են ՄԱԿ-ի գործակալությունները, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները և տեղական քաղաքացիական հասարակությունը»։

«Այս ծրագրերը, ի թիվս այլոց, աջակցում են առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության ոլորտներին: Դրանք նաև անհայտ կորածների որոնման և պայթուցիկ սարքերի վնասազերծման նախագծեր են»,- ասել է Կլաարը:

Ըստ Կլաարի՝ 2008 թվականից ի վեր ընդհանուր առմամբ շուրջ 80 միլիոն եվրո է ծախսվել աջակցության ծրագրերի, «ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների և երկխոսության վրա». «Կարծում եմ՝ արդարացի կլինի նշել նաև լրացուցիչ գումարը՝ մոտ 100 մլն եվրո, որը Եվրամիությունը տրամադրել է վարկերի և դրամաշնորհների տեսքով՝ Էնգուր ՀԷԿ-ի վերանորոգման և արդիականացման համար։ Առանց դրա այսօր Աբխազիայում լույս չէր լինի։ Եվ, ի դեպ, վարկերը վճարում է բացառապես Վրաստանի կառավարությունը, այսինքն՝ մեծապես աջակցում է նաև Աբխազիայի էներգամատակարարմանը»։

Ըստ հատուկ ներկայացուցչի, Աբխազիայում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ծրագրեր և գործողություններ նպատակ ունեն պահպանել և զարգացնել աբխազական ինքնությունը, հատկապես աբխազերենը, պատմական արխիվները և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել