168.am-ը գրում է․

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը երեկվանից սկսել է ծառայություն իրականացնել նաև Ստեփանակերտում:

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ նշելով, որ իրականացվում է երթևեկության կանոնների կազմակերպում և կարգավորում։

«Ոստիկանության աշխատակիցները երթևեկության մասնակիցներին տալիս են պարզաբանումներ երթևեկության անվտանգության շուրջ, իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ  Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել