«Մարտական եղբայրությունը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայաստանյան իշխանությունները խոչընդոտներ են ստեղծել ու արգելել իրենց անդամներին գտնվել Ոսկեպարում. Վերին Ոսկեպար համայնքից Նոյեմբերյանի ոստիկանություն են բերման ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը և Հենրիկ Մկրտչյանը: Ոստիկանության բաժանմունքում նրանց ասել են՝ բաց կթողնենք մի պայմանով, որ Ոսկեպար այլևս չգնան, քանի որ նրանց գտնվելը Ոսկեպարում անօրինական է:

Ընդ որում՝ ինչպես ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում տեղեկացրել է «Մարտական եղբայրության» անդամներից Հրանտ Տեր-Աբրահամյանը, 2023թ․-ի գարնանից Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի համաձայն՝ մարզումներ են իրականացնում տեղի համայնքների բնակիչների համար։ Այն պահից, երբ ադրբեջանական քարոզչամեքենան լուրերով հաղորդել է, թե Ոսկեպարում Հայաստանի զինված ուժերը իբրև դիվերսիոն խմբեր են հավաքում, ըստ Տեր-Աբրահամյանի, իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվել։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը պահանջում է անկլավները հանձնել իրեն: Այդ տարածքները նույնպես Բաքուն համարում է իրենը: Նիկոլը, որ միանգամայն աջակցում է Իլհամի պահանջատիրությանը, ակնհայտորեն պատվեր է իջեցրել ուժայիներին՝ սահմանափակելու մարդկանց հասանելիությունն այդ տարածքներին: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ՔՊ-ականների կամ հենց իր՝ Նիկոլի բարձրագոչ հայտարարոթյունները, թե Ադրբեջանն էլ պետք է տասնյակ գյուղեր վերադարձնի Հայաստանին, եթե ցանկանում է անկլավները ստանալ, օդի պարզ տատանում են. Իլհամը երբեք այդ գյուղերը չի վերադարձնելու, իսկ ա՛յ Նիկոլը միանշանակորեն հանձնելու է՝ դրանից առաջ, սակայն, փորձելով ներսում «դուխով» տղայի տպավորություն թողնել:

Առաջիկա պատերազմի թիրախում, որ համարվում է անխուսափելի, առաջին հերթին հենց անկլավներն են լինելու, իսկ եթե այդ հարցը թուրքերը հաջողությամբ հորով-մորով անեն, նաև՝ Երևանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել