Սանկտ Պետերբուրգում անօդաչուի գրոհի հետեւանքով բուժօգնության համար դիմել է 6 մարդ, տեղեկացրել է քաղաքի Առողջապահության կոմիտեն։

«Պատահարի վայրում, Պիսկարյովյան պողոտայում աշխատում էր շտապօգնության 6 բրիգադ։ Այդ թվում երկուսը՝ վերակենդանացման։ Առաջին բրիգադը դեպքի վայր է հասել պայթյունից 10 րոպե հետո։ Պատահարի վայրում մշտապես բժիշկների անհրաժեշտ թվաքանակ կա։

Մասնագետների օգնության համար սթրեսի բողոքներով դիմել է 6 մարդ, այդ թվում 92 տարեկան մի կին։ Նա հոսպիտալացվել է սթրեսային ռեակցիայի ախտանշաններով»,- նշվել է հաղորդագրությունում։

Մինչ այդ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Բեգլովը տեղեկացրել էր Սանկտ Պետերբուրգի վրա անօդաչուի գրոհի մասին։

Բեգլովի խոսքով՝ միջադեպը գրանցվել է Կրասնոգվարդեյսկի շրջանում, պատահարի վայրում աշխատում են ԱԻՆ-ը եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցները։

«Զոհեր չկան։ Մասամբ վնասվել են երկու տների պատշգամբները։ Տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»,- նշել է քաղաքապետն իր Թելեգրամ-ալիքում։

Նա տեղեկացրել է, որ գլխավորում է օպերատիվ շտաբը, որի գերակա խնդիրներից մեկը վնասվածքների բնույթի գնահատումն է՝ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել