Լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյան Վահանի «հացին վայիս դարձած» Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չի մասնակցել, բայց կարծում է՝ ճիշտ կլինի, որ նրանք այնտեղից դուրս գան. Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները: «Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք, մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան Ղարաբաղ՝ ի՞նչ արեցին։ Եկան Ղարաբաղ և հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին»,-ասել է Ալենը լրագրոնղրեի հետ զրույցում:

Ալենի այս կոչը, իհարկե, պայմանավորված է Զելենսկիի այցի հետ. ՔՊ-ականները գուցե վախենում են, որ ռուսները կարող են բոլորի համար անակնկալ կերպով Զելենսկիին Հայաստանում ձերբակալել, բայց դա, իհարկե, բավական անհավանական տարբերակ է թվում՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ:

Այստեղ, սակայն, էականը ոչ այնքան Զելենսկիի հանգամաքն է, այլ՝ ալենների խոսքի տոնայնության նոր՝ վտանգավոր ելևէջները. քիչ-քիչ հասնում են 102-րդ ռազմաբազայի լինել չլինելու խնդրին, և դա զգացվում է Ալենի կատարած շեշտադրումներից՝ ռուսների կողմից Հայաստանը պաշտպանել-չպաշտպանելու մասին:

Բացառված չէ, որ եթե Զելենսլիի գալը Նիկոլը մարսի, ապա հաջորդ փուլում 102-րդ ռազմաբազայի հարցը բարձրացվի: Չէ՞ որ այս ամբողջ խաղը հյուսվում է հենց այդ բազայի շուրջ, որը Արևմուտքն ընկալում է որպես խոչընդոտ՝ ՆԱՏՕ-ի համար՝ Թուրքիայի միջոցով հասնելու Կասպից ծով:

Հայաստանն այսպիսով քիչ-քիչ համալրում է ՌԴ-ի թշնամիների շարքը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել