Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Հարությունովն իր վարած Lexus մակնիշի 88 QQ 888 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 50/5 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Արթուր Առաքելյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել