168.am-ը գրում է․

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:

Նախորդ դատական նիստը երկար չտևեց: ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը կրկին չէր ներկայացել նիստին: Դատական նիստը հետաձգվեց մեղադրյալներից մեկի բացակայության հիմքով: Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի պաշտպանները պատրաստվում են բացարկ հայտնել դատավոր Վահե Դոլմազյանին:

Այսօրվա նիստը նույնպես սկսվեց բացակայող կողմի վերաբերյալ հարցի քննարկմամբ: Տիգրան Խաչիկյանը կրկին չէր եկել դատարան:

Ըստ մեղադրող դատախազի՝ ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանի ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ բուհ-ի արհեստակցական կազմակերպության ներկայացուցչի ներկայությունը՝ ոչ:

«Տարօրինակ է, չէ՞, որ տուժողները չեն գալիս. 2 տուժողները իրենք պիտի իրենց ճղեին, որ գային նիստերին: Եթե այս գործով տուժողներ կան, ինչո՞ւ նրանք շահագրգիռ չեն գալ դատական նիստերին: Դատական նիստն առանց տուժողի՝ ոնց որ հարսանիքն առանց հարսի, կամ թաղումն առանց մեռելի»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ավանդույթի համաձայն՝ դատավոր Դոլմազյանը ՀՀԿ փոխնախագահի ազատ արտահայտման իրավունքը սահմանափակեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել