Նիկոլի աներձագ «Ասկյար Հրաչիկը» լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ հունից դուրս է եկել, երբ լրագրողը նրան ԱԺ-ում հարց է ուղղել,թե երբ կարմիրբերետավորները զոհվածների մայրերին «ծեփեցին ասֆալտներին», դա խուլիգանակա՞ն արարք էր, թե՞ ոչ: Չցանկանալով «մանրանալ»՝ «Ասկյար Հրաչիկը» վրդովված հարց է ուղղել՝ հաճելի՞ է ամեն անգամ հիշել այդ դեպքերի մասին այն դեպքում, երբ իրենք նույնիսկ անցկացրել են ծառայողական հետաքննություն: Իսկ ահա նկատառմանը, որ այդ հետաքննության արդյունքում ոչ մի ուժային պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվել, Աննայի ազիզ ախպերն արձագանքել է.«Ուրմեն հիմքեր է եղել՝ կասեցնելու»:
Հրաչիկի պատասխանն իսկ և իսկ ասկյարին բնորոշ պատասխան է. նման եռանդով ջանալ հիմնավորել, թե ինչու հայ մայրերին խայտառակած ու նրանց նկատմամբ անթույլատրելի բռնություն կիրառած ուժայիններից և ոչ ոք այդպես էլ պատասխան չի տվել, կարող էին միայն Իլհամի զինվորները:
Այդ դեպքերը կրկին արծարծելը ոչ թե հաճույքի հարց է, այլ՝ ապագայի՝ Հայաստանի ապագայի, այն հարցի պարզաբանման, թե ուր է գլորվում երկիրը, «Ասկյար Հրաչիկի» ոչ պակաս ասկյար փեսան ուր է տանում այս մի բուռ հողը: Պարզ չէ՞՝ ուր է տանում: Ուր պիտի տանի, եթե խախուսում է զոհված զինվորների մայրերի անարգումը. չխրախուսեր, գոնե մի հոգի պատասխան տված կլիներ, իսկ Հրաչիկին էլ ձանձրալի չէր թվա համապատասխան խնդրի արծարծումը:
Աննայի ախպորից այլ բան չէր էլ կարելի ակնկալել…