Հայ ծերունու կոկորդը կտրած թուրքին Բաքվին արտահանձնելու փաստի հետ կապված իր մեկնաբանություններն է տվել Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերն ու ասել. «Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի»:
Իսկապե՞ս: Ինչ-որ կասկածելի է թվում Գրիգորյան Մհերի վստահությունը՝ հաշվի առնելով, թե ով է նրա շեֆը: Նիկոլի տեղակալն ակնհայտորեն փորձել է փրկել շեֆի դեմքը՝ շատ լավ հասկանալով, որ ոչինչ էլ չեն անելու: Իհարկե, գուցե բողոքեն ռուսներից, մարդակերին Բաքվին արտահանձնելը ներկայացնեն որպես հայերի նկատմամբ ռուսական պետության տածած ատելության դրսևորում, սակայն ոչ մի կերպ իրենք իրենց մեղավոր չեն համարելու:
Իսկ ո՞րն է սրանց մեղքը: Սրանց մեղքն այն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ու փոխվստահելիութան մակարդակն իջեցրել են այնքան ցածր մակարդակի,որ ռուսները, փաստորեն, բանի տեղ չեն դրել հայկական կողմի պահանջն ու ցուցադրաբար ադրբեջանամետ ժեստ արել: Իհարկե, կարող է հարց ծագել, թե եթե այդքան ադրբեջանամետ էին, ինչո՞ւ առհասարակ ձերբակալեցին, բայց դրա պատասխանն էլ կա՝ մեր հաշվին Բաքվի հետ հերթական անգամ ալիշ-վելիշ արեցին ու իրենց հարցերը լուծեցին:

Միակ բանը, որ Նիկոլը կանի, իր խամաճիկների օգնությամբ հակառուսական ալիք բարձրացնելն է. ավելիին սրանք ընդունակ էլ չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել