Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք «միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին» (չակերտները՝ Tert.am). այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին:

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «միանգամայան «անտեղի է» (չակերտները՝ Tert.am), որ Ֆրանսիան, որը գրեթե 30 տարի չի բարձրաձայնել «իրենց տարածքներից» (չակերտները՝ Tert.am) վտարված և «ջարդերի ենթարկված» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին, խոսում է «Ադրբեջանի տարածքները» (չակերտները՝ Tert.am) իրենց կամքով և առանց որևէ բռնի հարկադրանքի լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին»։

Բաքվի պնդմամբ՝ «ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խոսեր Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակական օկուպացիայի մասին» (չակերտները՝ Tert.am)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել