ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային հարցեր, հայտնում է Anadolu գործակալությունը։

Ռիո դե Ժանեյրոյում G-20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկվել է նաև  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և տարածաշրջանային այլ հարցեր: 

Ֆիդանը և Բլինկենը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» լիարժեք զինադադար ապահովելու համար: Քննարկվել էՈւկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել