Հ1-ի չաղ Պետոյի հարցին՝ մեր պետության մեջ կա՞ պետություն՝ նկատի ունենալով արցախյան պաշտոնյաների հայտարարություներն այն մասին, որ արցախյան պայքարը չի ավարտվել, իսկ Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն, ԱԺ-ն պետք է նիստեր անցկացնի, քաղցրավենիք ծծելու հարցում ՔՊ-ական կանանց ամեն կերպ ոգևորող «Չուչապուպս Հակոբը» արձագանքել է ՔՊ-ավարի՝ համոզմունք հայտելով, որ «նման որոշումները» Հայաստանի շահերից չեն բխում: «Ես չեմ ուզում ավելի կոպիտ լինել: ընդամենը ես ուզում եմ այդ անձանց կոչ անել, որպեսզի եթե Հայաստանի քաղաքացիություն ունեն, իրենց դրսևորեն Հայաստանի քաղաքացիության ու օրենսդրութան սահմաններում…և չզանցեն իրենց իրավուքնենրը և պարտականությունները Հայաստանի Հանրապետութան առաջ»,-հայտարարել է Հակոբն ու սպառնացել, որ հակառակ դեպքում խնդրով պետք է զբաղվեն իրավապահները: Սա բնածին թուրքին բնորոշ արձագանք է, անկասկած.սպառնալ արցախցիներին միայն այն բանի համար, որ հայտարարում են՝ պայքարելու են Արցախի լինելիության համար, կարող են միայն նիկոլաբարոները՝ թուրքերի առաջ շատ կոնկրետ պարտավորություներ ստանձնած:

Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ «Արևմտյան Ադրբեջան» շինծու տերմինը միջազգային խոսույթ մտցնելու համար, իսկ այստեղ որոշ ՔՊ-ական «չուպաչուպսեր» սպառնում են արցախցիներին իրավապահներով՝ ստիպելու գնալ Իլհամի սրտով: Հարց՝ նման իշխանությամբ երկիրը կարո՞ղ է ունենալ ապագա մի դեպքում, երբ դիմացը կագնած է Իլհամը՝ չուպաչուպսը հակոբարշակյանների բերանը մտցրած:

Դատե՛ք ինքներդ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել