Անդոնը, կրկին բացառիկ ցինիզմ դրսևորելով, անդրադարձել է Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այն հարցին, թե ի՞նչ հիմքով են իշխանությունները մեղադրանքներ ներկայացնում զինվորկանությանը: Անդոնը, մասնավորապես, մեղադրել է երրորդ նախագաին մեղավորներին ժամանակին չպատժելու ու նրանց խրախուսելու համար ու հավելել.«…և ավելին՝ տայիք ունեցվածք դիզելու հնարավորություն՝բանակի հաշվին շատ դեպքերում, էդ ժամանակ սևազգեստ մայրերը մինչև հիմա փողոցներում կանգնած չէին լինի. տանը կլինեին»:

Այսպիսով՝ Անդոնը հերթական անգամ 44-օրյայում Նիկոլի «կռած» պարտության մեղավոր է հռչակել Սերժ Սարգսյանին ու արել դա այնպիսի անբարո կերպով, որ մարդ ուղղակի ապշում է՝մինչև ուր կարող է հասնել մարդկային ստորությունը:

Հայաստանը երբևիցե ավելի հզոր բանակ, քան Սերժ Սարգսյանի օրոք էր, ունեցե՞լ է: Ո՞ւմ թողած բանակն էր Նիկոլը հռչակում տարածաշրջանում հզորագույնն ու փիառվում՝ «ՍՈւ»-երի հետ սելֆիներում: «Թալանի» մասին Անդոնի հոխորտանքները վկայում են այն սնանկության մասին, որը հատուկ է ՔՊ-ական ողջ խմբակին,երբ բանը հասնում է սեփական հանցանքներն արդարացնելու խնդրին: Ընդ որում՝ ամենաանբարոն այն է, որ թալանի մասին խոսում է մի մարդ, որ իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում՝ջահել ժամանակներից, ռեկորդներ է սահմանել թալանի հարցում, իսկ հիմա ինչով է զբաղվում ու ինքչանի դիմաց, բոլորին տեսանելի է, ինֆորմացիան բաց է:

Նիկոլը սևազգեստ մայրերին ծեծում, ստորացնում է, Սերժ Սարգսյա՞նն է մեղավոր: Սերժ Սարգսյանի ժամանակ զինվորների մայրերը սևազգեստ չէին դառնում, այլ գլուխները բարձր՝ իրենց զավաների զինվորական փառքով էին հպարտանում: Նիկոլը հանուն իր իշխանության մայրերին դարձրեց որդեկորույս, անգերեզման մնացած զինվորների սգավորներ, Նիկոլը ոչնչացրեց ազգի ողնաշարը, որ Անդոնը շարունակի հարստանալ ու հոխորտալ բաներ, որոնց համար վաղը կանգնելու է դատարանի առաջ՝պարզաբանելու՝ ինչ նկատի ուներ:

Չեք կասկածում, չէ՞, որ այդ օրը գալու է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել