Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել։

Այս մասին Լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար։ Այսինքն ոչ թե նրա համար, որ Սամվել Շահրամանյանը կասկածվում է հանցագործության մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ նա ներկայացրել է հաղորդում:

Առաջին դեպքը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության, մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- ասաց փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել