Մյունխենում ջանալով Արցախի կործանման համար պատասխանատվությունը գցել այլոց վրա՝ Նիկոլը հիշել էր 1996-ն ու պնդել, թե Լիսաբոնի գագաթնաժողովից ի վեր միջազգային հանրությունն Արցախն իբր երբեք Ադրբեջանի կազմից դուրս չի պատկերացրել. Արցախը մաքսիմում լինելու էր լայն ինքնավարություն ունեցող միավոր՝ Ադրբեջանի կազմում և վերջ: Ըստ Նիկոլի՝ նախկին իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ ձևավորած ներհայաստանյան խոսույթը եղել է փուչիկ, ընդամենը ներքին օգտագործման մատերիալ:

Հարց է առաջանում՝ կա՞ն փաստեր, որոնք կապացուցեն Նիկոլի իրավացիությունը: Իրականությունն այն է, որ որևիցե փաստով Նիկոլի խոսքերը չեն կարող ապացուցվել, քանի որ ոչ ոք, ոչ մի միջազգային հանրություն կամ երկրի ղեկավար ու պաշտոնյա չի հայտարարել կամ պնդել, թե Արցախի ինքնորոշումը հնարավոր է միմիայն Ադրբեջանի կազմում: Կամ կա՞ նման փատաթուղթ, որը կհաստատի Նիկոլի խոսքերը: Ո՛չ հայտարարություն կա, ո՛չ էլ թուղթ, հետևաբար՝ ինչի՞ վրա է Նիկոլը հույսը դրել, որ որոշել է մոլորեցնել, մարդկանց չիմացությա՞ն:

Սերժ Սարգսյանի թողած դիվանագիտական ժառանգության մսխումը Նիկոլի կողմից հայ ժողովրդի դեմ գործված աններելի հանցանք է: Նախաստորագրված փաստաթուղթը պատռել-դեն նետել ու ինք զինք գժի տեղ դնել կարող էր միայն Հակոբյան Աննայի մարդը՝ շատ լավ իմանալով, որ ավելի լավ բան աշխարհը Հայաստանին չէր կարողանալու առաջարկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել