Լուրեր կան այն մասին, թե ինչ ներքին մթնոլորտ է տիրում ՔՊ-ի ներսում: Պարզվում է՝ ՔՊ-ի ներսում «մատնիչ ինստիտուտներ» են գործում,իսկ Նիկոլին գլխավոր գործ տվողներն են բառիգ Հովհաննիսյան Արթուրը, Կոնջորյան Հայկոն, Պապոյան Գևորը, Դավոյան Արփոն, Անդոնն ու «Դդում Արայիկը»:

«Գործ տալը» Նիկոլի սիրած զբաղմունքն է. տարբեր ժամանկերում տարբեր իրավապահ օղակներին գործ տալով է նա կարիերա արել ու շարքային լրագրողից մի ողջ երկրի վարչապետ դարձել: Ելնելով սեփական փորձից՝ Նիկոլը կարծում է, թե գործ տալով-վերցնելով կարելի է շատ բաների հասնել, ուստի որոշել է անգամ իր թիմակիցներին նման կերպ թիրախավորել:

Բայց արդյոք «գործ տալու» ինստիտուտի կատարելագործումը կարո՞ղ է ելք լինել, եթե նկատի առնենք այն, որ ՔՊ-ի ներսում իսկական դժոխային մթնոլորտ է ստեղծվել. ՔՊ-ականները վախենում են մեկը մյուսի մոտ «սիրտը բացել», քանի որ միմյանց մեջ տեսնում են Նիկոլին պոտենցիալ «գործ տվողներ»:

ՔՊ-ի ներսում ստեղծված նման ներթիմային իրավիճակը, որ պարզ վկայությունն է Նիկոլի թուլացած դիրքերի, կարո՞ղ է ներքաղաքական կյանքում գործոն դառնալ:

Հայաստանում իշխանափոխության եղանակներից մեկն էլ ԱԺ-ի կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու միջոցն է: Եթե ընդդիմությունը կարողանա հավաքել իսկապես կրիտիկական մասսա, ապա բացառված չէ, որ հենց այդ սցենարով էլ իշխանափոխություն տեղի ուենա: Կյանքը ցույց է տվել, որ կրիտիկական իրավիճակում ՔՊ-ականները պատրաստ են Նիկոլին «քցել»: Թերևս հենց այս ամենի գիտակցումն է,որ Նիկոլին ստիպել է ՔՊ-ականներին «գործ տվող» սարքել՝ իր ամեն մի թիմակցի դեմ կուկատելով այնքան կոմպրոմատ,որ նույնիսկ աշխարհի բոլոր կոշտ սկավառակները միասին չեն կարող տեղավորել:

Բոլոր դեպքերում ՔՊ-ականները պետք է հասկանան, որ Նիկոլի «չվանին ցախ դնելը» շատ ռիսկային զբաղմունք է դարձել. կարող են վարի գնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել