Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը ծառայության ընթացքում  նկատել է, որ Պարոնյան փողոցում «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի և կողային ապակիները թաղանթապատված են (մգացված)։

Տեղում, պարեկների հետ կանգնեցնում է նշված ավտոմեքենան և պարզվում է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի ու տեղում  ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

Պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան էլ՝ հատուկ պահպանվող տարածք։

Shamshyan.com-ի տեղեկություններով վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Երեմյանն։

Վարորդը մենակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել