Գերմանիայում գտնվող Նիկոլի՝ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններն անպատասխան չի թողել Պուտինի խոսնակ Պեսկովը, որ հայտարարել է՝ Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի վերաբերյալ, և Մոսկվային քաջ հայտնի է այդ դիրքորոշումը, բայց իրենք համառորեն կշարունակեն բացատրել սեփական իրավացիությունը:
Պեսկովը, իհարկե, փորձել է չխախտել դիվանագիտական էթիկան՝ հասկացնելով, սակայն, որ Մոսկվան լսել ու հետևություններ է արել Նիկոլի՝ Արևմուտքին հաճոյանալու փորձերից, իսկ թե կոնկրետ ինչ հետևություններ է արել, կարող է պարզ դառնալ Իլհամի սահմանային ակտիվությունից կամա սենք «Ջերմուկի» որակից:
Խնդիրն այն է, որ պրակտիկան մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ Նիկոլի՝ Մոսկվային ուղղված դեմարշները, որպես կանոն, չեն մնում առանց պատասխան. Իլհամի ձեռամբ երբեմն հենց Կրմելն է Երևան իր «ողջույնները» հղում, իսկ ահա Արևմուտքը, որպես կանոն, ընդամենը հայտարարություներով է բավարարվում՝ ցույց տալով, թե գետնի վրա Կովկասում ով է հարցեր լուծում:
Այս կոնտեքստում հարց է առաջանում՝ որքանո՞վ են Նիկոլի մյունխենյան հայտարարությունները նպաստում Հայաստանի սահմաններին նոր էսկալացիան կանխելուն: Նիկոլի հայտարարությունները կարո՞ղ են օգնել, որպեսզի Հայաստանի խնդիրներն իսկապես սկսեն հուզել Արևմուտքին, որ ցանկության դեպքում, իհարկե, ունի բավարար գործիքակազմ՝ զսպելու Իլհամին, բայց չի անում: Ինչո՞ւ չի անում, Հայատսանից ավելի՞ն է սպասում, թե՞ իրականում չի ցանկանում լրջորեն նեղացնել Բաքվին՝ շատ լավ հասկանալով Ադրբեջանի ստրատեգիական նշանակությանը Թուրանի կառուցման, Միջին Ասիայից էներգակիրների ներկրման ճանապարհին:
Ստացվում է՝ Նիկոլի արկածախնդիր քաղաքականության պատճառով Հայաստանը զրկվում է դաշնակցիներից՝ խրտնած «ցլերի» առջև միայնակ մնալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել