Անդոնը, Հանրային հեռուստաընկերության եթերում արձագանքելով երրորդ նախագահի այն խոսքին, որ հարկավոր է երկրում իրականացնել իշխանափոխություն, որպեսզի կրակոցներ այլևս չհնչեն սահմանին, աել է.«Ճիշտ է ասում, եթե դա ժողովրդի քվեով է լինում»:
Այսպիսով՝ Անդոնն ընդունել է Սարգսյանի դիպուկ նկատառումը՝ հաստատելով, որ նախ՝ սահմաններին իսկապես աղետալի վիճակ է, ապա՝ այդ աղետից ազատվելու համար հարկավոր է նոր իշխանությունների ձևավորոմ, նոր ընտրությունների անցկացում: Ինչ վերաբերում է «եթե»-ին, ապա հարց է առաջանում՝ եթե տվյալ պահին իշխանության ղեկին գտնվող ՔՊ-ն ակնհայտորեն չարաշահել է հանրության վստահությունն ու երկիրը վերածել թուրքի համար բոքսի տանձիկի, ապա արդյոք 2021-ին ստացած քվեները բավարար հի՞մք են՝ պնդելու, որ Նիկոլի իշխանությունը լեգիտիմ է: Խնդիրն այն է, որ 2021-ին ՔՊ-ն իր նախընտրական խոստումներում հատուկ ընդգծում էր, որ պայքարելու են Արցախի ժողովրդի իրավուքների համար՝ արցախյան հիմնախնդիրը փակ չհամարելով: Մինչդեռ ընտրություններից շատ երկար երկար ժամանակ չանցած՝ Բաքուն Արցախում ցեղասպանություն կազակեպեց, իսկ Նիկոլն էլ դրան շատ հանգիստ վերաբերվեց՝ շտապելով հայտարարել, որ Արցախում էթնիկ զտում չի եղել, և որ արցախցիներն իրենք են իրենց ազատ կամքով լքել հազարամյաների իրենց տունը:
Ստացվում է՝ մի կողմից՝ ունենք Անդոնի կողմից նույնպես արձանագրվող փաստ, որ թուրքն իրեն հավաք կպահի, եթե իշխանափոխություն լինի, մյուս կողմից՝ օդից կածված է մնում ՔՊ-ի լեգիտիմության հարցը՝ նկատի ունենալով նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած ողբեևգական իրադարձությունները:
Թե՞ Անդոնը կարծում է, թե այսօր էլ կարող են «50+1» հավաքել ու հիմա էլ Հայաստանի տոտալ կործանումը լեգիտիմացնել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել