ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շագանակագեղձի քաղցկեղի դեմ մոտ մեկ ամիս բուժվելուց հետո վերադարձել է աշխատանքի՝ Պենտագոն, հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից։

«Պաշտպանության քարտուղար Լլոյդ Ջ. Օսթինն այսօր վերադարձել է Պենտագոն՝ աշխատանքի», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գերտեսչությունը հիշեցրել է, որ նախարարը տնից է աշխատել հունվարի 15-ից, երբ հիվանդանոցից դուրս է գրվել։

Օսթինը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության է ենթարկվել դեկտեմբերի 22-ին, իսկ Նոր տարվա օրը հիվանդանոց է վերադարձել միզուղիների բորբոքումով և որովայնում հեղուկի կուտակումով։ Պենտագոնի ղեկավարը քննադատվել է իր հոսպիտալացումը բոլորից, այդ թվում՝ Սպիտակ տնից թաքցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել