ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ 11 անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի, հինգ անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի, երեքը՝ Բրյանսկի շրջանի, մեկական՝ Կալուգայի և Տուլայի շրջանների երկնքում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Բելբեկի շրջանի ջրային տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել