Հունգարիայի հետախուզական ծառայությունները լիկվիդացրել են «Սկյութական Հունգարիա» խմբավորումը, որը նախապատրաստում էր իշխանության զինված զավթումը, հայտնել է Ազգային ոստիկանության վարչությունը։

Ոստիկանությունից հայտնել են, որ 11 մարդ բերման է ենթարկվել, ութը հարցաքննվել է: Այս մասին գրում է iz.ru-ն:

«Հատուկ գործողությունը միաժամանակ իրականացվել է Վեսպրեմ, Պեշտ, Զալա, Բաչ-Կիշկուն և Բուդապեշտ քաղաքներում։ Գրեթե 150 ոստիկան ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել 10 բնակավայրում։ 11 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որոնցից ութը՝ յոթ տղամարդ և մեկ կին, որպես կասկածյալ հարցաքննվել են քննիչների կողմից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Ոստիկանությունը հավելել է, որ 2023 թվականի նոյեմբերին տեսահոսթինգ ծառայության վրա տեսանյութ է տեղադրվել, որում խմբի անդամները նշում են, որ հավաքում են ազգային զորամասեր «Սկյութական Հունգարիայի» համար։ Նրանք մտադիր էին ձերբակալել կառավարության նախկին ու ներկա անդամներին, իսկ ոստիկանների դիմադրության դեպքում խմբի կազմավորված զորամասերը կկռվեին նրանց դեմ։

Այդ պահից հատուկ ծառայությունները սկսել են վերահսկել խմբի գործունեությունը, գործ է հարուցվել սահմանադրական համակարգի բռնի փոփոխության նախապատրաստման վերաբերյալ։ Հունվարի 24-ի առավոտյան ձերբակալվել են արմատական խմբավորման անդամները։Նրանց տներում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք, զինամթերք, կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ դիվանագիտական, Հունգարիայի պետության գոյությունը հերքող այլ փաստաթղթեր, համակարգչային տեխնիկա։ Այս ամենը բռնագրավվել է արմատականների գործունեության մանրակրկիտ ուսումնասիրության համար՝ որպես նրանց անօրինական գործունեության հետաքննության մաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել