Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես նշվում է, սեյսմիկ գոտուց ավելի քան 12 հազար մարդ է տարհանվել։ Ստորգետնյա ցնցումները ավերել են մոտ 50 տուն, ևս 78 շինություն վնասվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել