Առավոտյան ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական տասը հրթիռ է խոցել Բելգորոդ քաղաքին և Բելգորոդի շրջանին մոտենալիս, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի ալիքում տեսաուղերձում։

«Ուկրաինայի զինված ուժերի՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա հարձակման արդյունքում տասը հրթիռ արձակվել է մեր ուղղությամբ, բոլորը հաջողությամբ խոցվել են մեր հակաօդային պաշտպանության կողմից»,- ասել է նա։

Նահանգապետի խոսքով՝ վնասների մասին դեռ տեղեկություններ չկան։

Առավոտյան ժամը յոթին Բելգորոդում հայտարարվել է հրթիռային սպառնալիքի ահազանգ։ Բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տանը և չմոտել պատուհաններին։ Ահազանգը շուտով չեղարկվել է։

Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները, անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցնում և դիվերսիաներ իրականացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել