Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կշարունակի աշխատել տնից՝ վիրահատությունից և հետվիրահատական բարդություններից հետո ապաքինվելու նպատակով:
Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից:
«Նա դուրս է գրվել տուն՝ սովորական ֆիզիոթերապևտիկ թերապիայի և կանոնավոր  հետազոտությունների համար։ Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:
Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել