Սյամոն կրկին հին երգն է երգել՝ Արցախի ներկայիս վիճակի միակ պատասխանատու հռչակելով Արցախի ռազմքաղաքական ղեկավարությանը մի դեպքում, երբ հայտնի է, թե 2018-ից ի վեր ինչ էր կատարվում կուլիսների հետևում: Սյամոն, իբր փնովելով Նիկոլին, միաժամանակ շտապել է արդարացնել նրան՝ մոռանալով, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հարցում Նիկոլի խաղացած բացասական դերը հիմնահենքային նշանակություն է ունեցել՝ 2018-ից սկսած:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էին Արցախի ղեկավարները պահելու երկիրը, եթե Երևանը «լվացել էր ձեռքերը»՝ նախքան այդ, սակայն, Արցախը Հայաստան հռչակելով, սեփական կետից բանակցություններ սկսելով ու այդպիսով Բաքվին սադրելով: Կոնկրետ ո՞րն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը, Սյամոն կարո՞ղ է ասել, թե՞միայն նիկոլաբարո հայտարարույթուններով է մտադիր սահմանափակվել՝ չփորձելով պարզաբանել իր իսկ հայտնած մտքերի կամ հնչեցրած մեղադրաննքերի իմաստը:
Սյամոն Արցախի ղեկավարությանը փնովում է միայն մեկ նպատակով՝ այդ ֆոնին ինքնափառավորվելու, մոլորեցնելու ու համեզելու,թե եթե ինքը լիներ նրանց տեղը, հիմա իրավիճակն այլ էր լինելու: Իսկ թե որն է այդ «այլ»-ը, բազմիցս ասել է հենց ինքը՝ արցախցիների ադրբեջանացումը՝ սեփական հովանու ներքո:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2635
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել