Սյամոն փորձել է հիմնավորել, թե ինչու է հանդես գալիս արցախահայերի ադրբեջանացման օգտին՝ քարոզելով, թե Արցախի խնդրի միակ լուծումը արցախցիների՝ ադրբեջանական անձնագիր ստանալն է: Ըստ նրա՝ եթե Հայաստանը «ձեռքերը լվացել է» Արցախից, իսկ մեր բոլոր հարևաններն ու բարեկամները աներկբայորեն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինքը, որպես քաղաքական գործիչ, առաջարկում է վերցնել իր վրա պատասխանատվություն՝ «ավտոնոմ ռեսպուբլիկայի» շրջանակում ապրելու Ադրբեջանի հետ ու «տանել խաղաղության»:

Սյամոյի միակ փաստարկը, փաստորեն, խաղաղության տանելն է: Այլ փաստարկ նա, ըստ էության, չի ներկայացրել՝ բացատրելու, թե ինչու պետք է արցախցիներն այսքանից հետո համաձայնեն ապրել Ադրբեջանի հովանու ներքո: Ընդ որում՝ Սյամոյի մանիպուլյացիան ոչ այնքան Ադրբեջանի կազմում արցախահայերի երջանիկ ապագայի մասին անիրական թեզն է, այլ՝ «ավտոնոմ ռեսպուբլիկայի» մասին նրա հորինած հեքիաթը՝ հեքիաթ, որ իբր իրականություն է դառնալու իր իսկ պաշտոնավարմամբ:

Սյամոն իրակամում բաց տեքստով շարադրել է իր կյանքի երազանքը՝ Իլհամի ձեռամբ սատրապ կարգվելու ու արցախահայերին թրքացնելու վերաբերյալ իր փափագը: Սյամոն սրանով ցույց է տվել, որ թուրքից ոչնչով չի տարբերվում՝ խոստովանելով, որ Ադրբեջանն է իր համար այն հարազատ միջավայրը, որտեղ կարող է ռեալիզացնել իր վարդագույն երազանքները:

Սյամոն նմանօրինակ հայտարարոթյուններով արժեզրկում է արցախյան պայքարի ողջ ընթացքն ու խնդրի էությունը՝ ջուր լցնելով թուրքերի ու նրանց վարձու ստրուկ Նիկոլի ջրաղացին:

Այսքանից հետո մի՞թե կարելի է Շուշիի ազատագրումը ասոցացնել Սյամոյի հետ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել