Ի պատասխան հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում հնարավո՞ր է, արդյոք, որ մասնակցեք քաղաքական գործընթացներին, Սյամոն հայտաարել է՝ ՀՀ ԱԺ-ն չի արտացոլում ժողովրդի «ընդհանուր, հավաքական տեսակը, միտքը», ուստի պետք է գնալ ընտրությունների: «Հայաստանը, եթե 3 կետանոց պայմանագիր է ստորագրում, անկլավների խնդիր ա դնում, դնում ա վեկտոր փոխելու և այլն, և այլն, պետք ա գնա նոր ընտրությունների…»,-հայտարարել է Սյամոն՝ հավելելով, որ մտադիր է մասնակցել այդ ընտրություններին, իսկ թե քաղաքական դաշտում ովքեր ինչ են ասում, ինքը տեղյակ չէ:
Սյամոն, փաստորեն, ինչ-որ իմաստով հակադրվում է իշխանություններին, քանի որ եթե ՔՊ-ում պնդում են, որ նոր ընտրությոնների կարիք չկա ու «սաղ լավ ա», ապա Սյամոն տրամագծորեն հակառակն է ասում, ինչը նշանակում է, որ ՔՊ-ում էլ դեռևս վերջնականապես չեն կողմնորոշվում ընտրությունների հարցում: Սյամոն տվյալ դեպքում արտահայտում է թերևս ՔՊ-ի միայն մեկ ճյուղի դիրքորոշումը. բացառված է, որ Սյամոն նման բան հայտարարեր՝ չունենալով ՔՊ-ի առնվազը մի թևի աջակցությունը:
Բայց ամենից ուշագրավը Սյամոյի քաղաքական նկրտումներն են, ինչը պայմանավորված է նրան տրված շռայլ խոստումներով: Սյամոյին հավատացրել են, որ կարող է Հայաստանում քաղաքական կարիերա անել, և սա՝ այն դեպքում, երբ նա մարմնավորում է հայ ժողովրդին պատուհասած աննախադեպ ողբերգությունն ու ինքն իրենով չարօրակ գոյացություն է՝ պատվաստված հայության ծեծված մրմնին:

Նայց արդյոք Սյամոն իր վրա շատ չի՞ վերցնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել