Քաղաքապետարանում կրքերի թեժացման հետ մեկտեղ Ավինյան Տիկոն շտապել է ձևացնել, թե նոր ընտրություներից չի վախենում: «Ես հատուկ ուզում եմ շեշտել՝ եթե ընդդիմությունն իրապես ուզում է նոր ընտրություններ, որովհետև բոյկոտելու մասին խոսակցությունն այդ մեսիջն է պարունակում, մենք այդտեղ խնդիր չունենք: Մենք էլ կարող ենք ինչ-որ մի կետից սկսել բոյկոտել ու կգնանք նոր ընտրությունների։ Տրամաբանական ավարտը դա է լինելու»,-հայտարարել է Տիկոն՝ հավելելով՝ մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների նոր սակագներ սահմանելու նախագծի քաղաքական ողջ պատասխանատվությունն իրենց վրա է մնում:
Ավինյան Տիկոյի հայտարարությունը բավական ինքնավստահ է թվում՝ չնայած ոչ վաղ անցյալում մայրաքաղաքում կայացած ընտրությունները նրա համար ոչ այնքան ուրախալի մի փաստ արձանագրեցին. նա ամենաթույլ պաշտոնյաներից մեկն է այսօր Հայաստանում, ինչն էլ նրան լիովին կառավարելի է դարձնում. Նիկոլին ժողովրդականություն վայելող քաղաքապետ հարկավոր չէ, այլ՝ անդեմ, անիմաստ ուսապարկեր:
Նոր ընտրություններ գործնականում հանարավո՞ր են, կամ արդյոք իշխանությունները կգնա՞ն այդ քայլին: Նոր ընտրություների իմաստը, անկեղծ ասած, անհասկալի է. դժվար թե ՔՊ-ում կան այնպիսիք, որոնք կարծում են, թե ընդդիմության վարկանիշն այնքան է իջել, որ հավասարվել է իշխանությունների պոպուլյարության մակարդակին:
Ավելի հավանական է, որ Ավինյան Տիկոն ընդամենը փորձել է ինքնավստահ մարդու տպավորություն թողնել՝ շատ լավ հասկանալով, որ ընտրություններ լինել-չլինելու հարցն իրենից ընդհանրապես կախված չէ. այդ հարցերով Նիկոլն է զբաղվում՝ լինելով քաղաքական պրոցեսների հիմնական շահառուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել