ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը գնահատականէ տվել Հայաստանի ընտրական համակարգին՝ ֆեյսբուքյան իր էջում երկնելով.«Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրական մեխանիզմները և ընտրական գործընթացի կազմակերպումն ամենաառաջադեմներից է աշխարհում»:

Թե կոնկրետ ինչով է հիմնավորվում բառիգի այս հպարտությունը, մեղմ ասած, հասկանալի չէ՝նկատի ունենալով, թե ինչ պաշտոն է հիմա ՔՊ-ական Հովակիմյան Վահագը զբաղեցնում, որի բուն առաքելությունը մեկն է՝ օգնել սեփական կուսակցությանը Հայաստտանում հասնել տոտալ իշխանության, մարզերում ու համայնքներում խեղդել ընդդիմությանն ու տարբեր զարտուղի ճանապարհներով սեփականել բոլոր կարևոր «պոստերը»: Բոլորովն վերջերս, օրինակ, այդ ընտրական համակարգն իրեն «փայլուն» դրսևորեց Ալավերդիում, որտեղ մեկ այլ ՔՊ-ական Մկրտչյան Արենը սադրեց օրինական համայնքային իշխանությունների տապալումը: Ասում են՝ շուտով հերթը հասնելու է նաև մյուս համայնքներին, և հայ հանրությունը սեփական մաշկի վրա է զգալու հայաստանյան ընտրական համակարգի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Այնպես որ՝ բառիգը թող շատ չթփրտա. փաստերը հակառակի մասին են վկայում՝ հուշելով՝ աշխարհի ամենալավ ընտական համակարգն էլ նոր Հայստանում չի աշխատելու, քանզի դրա գլխին կանգնած է մեկը, որ հանուն սեփական իշխանության ամրապնդման պատրաստ է վաճառել անգամ յուրային բառիգների հետույքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել