Հարցին՝ Արցախի Հանրապետության նախագահի կամ արցախյան այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ երբևէ քննարկե՞լ եք պատերազմի ընթացքը, և ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը կանգնեցնելու կամ այն շարունակելու հետ կապված, Սյամոն պատախանել է. «Պատերազմի ընթացքում ես և Արայիկ Հարությունյանը պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքը, նա ևս համոզվել էր, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չէ դիմակայել հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն, սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ…»:
Հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց էր կախված, Նիկոլի՞ց, թե՞ Իլհամից՝հաշվի առնելով նույն ՌԴ նախագահի կողմից արված հայտնի հայտարարությունն այն մասին, որ ինքն առաջարկել էր կանգնեցնել պատերազմը՝առանց Շուշին հանձնելու, բայց Նիկոլը մերժեց: Ընդ որում՝ հայտնի է, որ պատերազմի ժամանակ նույն ռուսական կողմը մի քանի անգամ է առաջարկել կանգնեցնել պատերազմը, ինչի մասին հրապարակվել էին նաև փաստաթղթեր, բայց պաետրազմը, փաստորեն, կանգ չի առել: Հարց է առաջանում՝ եթե Ալիևի հետ բանակցած ռուսները վստահ չլինեին, որ կարող են նրան ստիպել կանգնել, հայկական կողմին կառաջարկեի՞ն կանգնեցնել մարտական գործողությունները: Ակնհայտ է՝ ոչ, հետևաբար՝ մեղքն ընկնում է Նիկոլի վրա, և թերևս հենց այս մասին է Սյամոն անուղղակիորեն հայտարարել ԱՀ դատախազությունում՝ առանց տալու Նիկոլի անունը:
Թե ինչու չի տվել, դա էլ է բացատրելի. չէր կարող սիրելիի ամուսնուն «պադստավկա» անել, չէր կարող նրան տխմար կամ հայրենիքի դավաճան հռչակել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2582
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել