Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտա 40/3 հասցեում գործող «KFC» սննդի կետում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխտնօրենը ծեծի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Մինչ տեղում ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ալբերտ Բ.-ն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել