Սյամոյի քարոզիչները, որոնք հընթացս փորձում են նրա համար տրամպլին հանդիսանալ, սկսել են բաց կերպով քարոզել, թե Հայաստանի համար ռուսական ռազմաբազան իրական սպառնալիք է: Օրինակ՝ Սյամոյի համար ենթամանկլավիկություն անող «հեղափոխական» Օսիպյան Արթուրը հայտարարել է, թե Հայաստանի համար սպառնալիքը ոչ թե Ղարաբաղի հարցն է, այլ՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելը, ռուսական 102-րդ ռազմաբազայի այստեղ գտնվելը:

Սյամոն փորձում է հարմարվել ու դեմ չգնալ այն տենդեցներին, որոնք հատկապես հիմա առավել քան ակնառու են դարձել. Նիկոլը որոշել է իբր յոթմղոնանաոց քայլերով գնալ՝ Արևմուտք (կա տեսակետ, որ սա Մոսկվայի հետ համաձայնեցված խաղ է), ինչը նշանակում է քննադատություն՝ ՀԱՊԿ-ի ու 102-րդ ռազմաբազայի հասցեին: Փորձելով իր տեղը գտնել արևի տակ՝ Սյամոն այժմ բոլորից ուժգին է սկսելու կոչ անել Հայաստանից դուրս դնել 102-րդ ռազմաբազան՝ հասկացնելով, որ ինքը պատարստ է արցախցիների շրջանում հակառուսականություն սերմանել այն դեպքում, եթե իրեն վստահվի նրանց «տիրություն անելու» առաքելությունը. Սյամոն ցանկացծ գնով ցանկանում է գոյություն ունեցող հիերարխիայում իր տեղը բարելավել:

Ինչպես հայտնի է, ժամանակին, երբ Հայաստանը դեռ այդքան էլ հակառուսականություն չէր խաղում, Սյամոն հայտարարում էր, որ ինքն Արցախի խնդրի լուծումը տեսնում է Ստեփանակերտը ՌԴ-ի հովանավորության տակ դնելու, այն փաստացի ռուսական պրոտեկտորատ դարձնելու մեջ: Հիմա, երբ Նիկոլը կարծես թե ընդգծված արևմտամետ խաղեր է տալիս, Սյամոն որոշել է նրան իր «հայասիրությամբ» գերազանցել՝ «կաշի փոխելու» յուր ընդունակությունն ի ցույց դնելով. հայացքների փոփոխությունը Սյամոյի դեպքում ոչ թե հետևանք է Արցախի հետ կատարվածի, այլ՝ նեղանձնային հաշվարկիների:

Ինչ վերաբերում է Հյուսիսի ծիրից դուրս գալուն, ապա առանց երկաթյա երաշխիքների նման քայլի գնալը Հայաստանի համար կարող է մահացու լինել, հետևաբար՝ նախքան առուն թռչելը ժամանակից շուտ «հոպ» ասելը պետք է բացառել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել