Դեկտեմբերի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարությանն ու աշխատակիցներին՝ Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցության համար։
Ներքին գործերի նախարարի հրամանով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանն ու տեղակալ Ստանիսլավ Հակոբյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, իսկ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության օգտատերերի փորձառության և ծառայությունների մատուցման ղեկավար Հարմիկ Ազարյանն ու գործակալության բիզնես-վերլուծաբան Կոնստանտին Չոբանյանը՝ պատվոգրերով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MIAOFARMENIA/posts/pfbid02NQ18WLofkpTT7tDBEyy3rLMQghnByaWxyq5MJnxyJ5DY6FvFedPLL5e43b9WRRTgl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



