Hraparak.am-ը գրում է․

Վաղը Ալավերդիում Քաղպայմանագրի ավագանու անդամները պատրաստվում են իրականացնել Երդմնակալման արարողություն, որից հետո համայնքի ղեկավարումը պաշտոնապես կիրականացնի Դավիթ Ղումաշյանը։


Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանության զգալի ուժեր դեռ համայնքում են, որոնց տարել են Երևանից։ Քաղպայմանագիրը վախենում է, որ համայնքում կարող են իրադարձությունները կրկին լարվել, և Թամազյանի և «Ապրելու Երկիր» կուսակցության աջակիցները կարող են բոյկոտել երդմնակալությունը։

Հիշեցնենք՝ օրերս լարված իրավիճակ էր ստեղծվել Ալավերդի համայնքում, որտեղ ավագանու նիստին ՔՊ ավագանու անդամները համայնքի ղեկավար ընտրեցին Դավիթ Ղումաշյանին՝  անվստահություն հայտնելով Արկադի Թամազյանին։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել