Նկարի ձախ մասում Դուք տեսնում եք իմ ամենասիրելի ռեփ կատարողներից ամենա-ամենային` Ազամատ Կուձայեվին(aka Միյագի), իսկ աջ մասում տեսնում եք նրա հորը` Կազբեկ Կուձայեվին:
Վերջինս Օսեթիայի լավագույն ու հայտնի բժիշկներից է, ով ունի սեփական կլինիկա, և ով իր ներդրումն ու անմասն մասնակցությունն է ցուցաբերել Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած մեր հայրենակիցներին :
Որդին` Ազամատը, սովորեց տեղի լավագույն բժշկական համալսարանում, բայց հրաժարվեց շարունակել հոր գործը: Բայց հոր հարցին, թե ինչու չշարունակեց բժշկական կրթությունը՝ «Միյագին» պատասխանել է հորը.
«Ավելի լավ բժիշկ քան դու՝ դժվար թե դառնամ, իսկ վատը լինել ես ինքս չեմ ուզում»։
Բժիշկ Կուձայեվը 7 տարի առաջ, ավելի կոնկրետ 2016-ին Հայաստանում էր: Եկել էր տեսնելու այն մարդկանց ու ընտանիքներին, ում ժամանակին իր օգնությունն է ցուցաբերել և փրկել շատ շատերի կյանքը: Նա հայ ժողովրդի կողքին էր այն ժամանակ, երբ ամենաշատն էինք զգում մարդկանց աջակցության և օգնության կարիքը: Ինչևէ, ասեցի իմանաք էլի:
Կից նյութն՝ այստեղ՝ В гостях у Sputnik Армения: доктор Кудзаев и его пациенты 28 лет спустя
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել