Մոսկվայի արևելքում գտնվող գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ ԱԻՆ-ին հղումով։

Ըստ ԱԻՆ-ի ստացած հաղորդման՝ հրդեհ է բռնկվել է Օտկրիտոյե 12 հասցեում գտնվող 2-3 հարկանի շինության երրորդ մասնաշենքում։ Վերոնշյալ հասցեում է գտնվում Մոսկվայի մասնագիտացված ավտոմոբիլային գործարանը։

Կրակը կարճ ժամանակում տարածվել է՝ ընդգրկելով 2 հազար քառակուսի մետր։

Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է բաց կրակի մարման մասին՝ մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ հրդեհի հետևանքով շենքի տանիքը մասամբ փլուզվել է։

На востоке Москвы загорелся завод специализированных автомобилей -  Газета.Ru | Новости

На востоке Москвы произошел пожар в производственном здании

Крупный пожар на заводе на востоке Москвы ликвидирован | Новости общества |  Известия | 04.12.2023

Кадры с места крупного пожара на заводе на востоке Москвы — 03.12.2023 — В  России на РЕН ТВ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել