Tert.am-ը գրում է․

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մուտքի հետ կապված խնդիրները դեռ չեն վերացել, ավելին՝ Ռուսաստանի սահմանիրց հետ վերադարձող հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաների թիվը գնալով ավելանում է։

Այս մասին Tert.am-իր հետ զրույցում տեղեկացրեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ հստակեցնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում հետ վերադարձող բեռնատարների թիվն ավելացել է 10-ով։

Նրա տվյալներով՝ այս պահի դրությամբ արդեն 60-70 բեռնատար է Հայաստան վերադարձել, դեռ շատերն էլ հերթում են՝ սպասելով փորձաքննության արդյունքներին՝ կկարողանան ապրանքը ռուսական շուկա հասցնել, թե հետ կբերեն։

«Ռոսսելխոզնադզորը մի շարք պահանջներ է ներկայացրել հայկական ապրանքների որակական հատկանիշների վերաբերյալ։ Ասում են, որ իրենց որակական պահանջներին հայկական բեռները չեն համապատասխանում։ Եղել են տնտեսվարողներ, ովքեր նշում են, որ իրենց ապրանքներում խնդիրներ են եղել, մեծ մասի պնդմմաբ էլ՝ նման բան բացառված է»,- ասաց Հակոբյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել