Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հայաստանի Հանրապետություն կա, Հայաստանի պետական ինստիտուտները գործում են: Ի՞նչ ֆունկիցա պիտի իրականացնեն Արցախի ինստիտուտները: Արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է»,- ասել է Խաչատուրյանը:

Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, նա պատասխանեց. «Դա արդեն քննարկումների մեջ է»:

Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին:

Հարցին, թե այդ դեպքում ինչու Ալիևը չէր վերցնում Արցախը այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքեց. «Թող վերցներ, երևի չէր կարողանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել