Մասնավորապես, նման հայտարարություն է արել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս ՕԲրայանը՝ լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ, երբ անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ու մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանին միջև հակամարտությանը, փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը։
«Տեսնում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա։ Ուրախ ենք, որ երկու կողմերի միջև առկա է ուղիղ և միջնորդավորված երկխոսություն: Խաղաղության հաստատումը ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն կլինի։ Օրինակ, եթե հնարավորություն լինի Կենտրոնական Ասիայից ուղղել առևտրի հոսքը Ադրբեջանով ու Հայաստանով դեպի Թուրքիա, ապա այն էական խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհին ընկած բոլոր երկրների համար։ Ողջունում ենք, որ այդ ամենի մասը դառնալու հնարավորություն կա։
Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի այն իրականացնել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ստիպված կլինենք օգտագործել մեր տրամադրության ներքո ունեցած բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք նման առևտրային ճանապարհի ստեղծումից։ Բավականաչափ հստակ ենք եղել կողմերի հետ, թե այստեղ ինչի հույս ունենք, ինչպես նաև [խոսել ենք] այլ կերպ առաջ շարժվելու հետևանքների մասին: Այսպիսով, անհամբեր կսպասենք, թե կողմերի միջև երկխոսությունն ինչ ընթացք կստանա: Մեզ հայտնի է, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել առաջիկայում կնքել խաղաղության համաձայնագիր։ Կցանկանայինք տեսնել, որ այն իրականություն է դառնում»,- հայտարարել է ՕԲրայանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



