Armenpress.am-ը գրում է.
Ռուսաստանը փոքր հզորության ատոմային էլեկտրակայանների ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:
«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1124946.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



