Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դորոն Շպիլմանը հայտնել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված է ավելի քան երկու հարյուր մարդ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այս պահին Գազայում մնացել է մոտ 215 պատանդ»,- գրել է Շպիլմանը։ Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները տեղեկություն չունեն մնացած պատանդների վիճակի մասին, և նրանցից ոմանք կարող են սպանվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։ Սպասվում է, որ այս ընթացքում 50 իսրայելցի պատանդներ կփոխանակվեն 150 պաղեստինցի գերիների հետ։

Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ ազատ են արձակվել ՀԱՄԱՍ-ի առաջին 13 պատանդները։

Նրանք և զոհերի ընտանիքները պահանջում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել