Հավելենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր հայտնել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում այս փուլում հայկական կողմը չունի:
Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններում վերջին օրերին նկատվող լարվածությանը։
Լրագրողի հարցին՝ քննարկումներ կան արդյո՞ք ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, փոխարտգործնախարարը ասել է․«Այս փուլում այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան»։
Սաֆարյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



