Նոյեմբերի 23-ին չեղարկվում Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքների ուղերթերը:
Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։ Պատճառն իրականացվող վերանորոգման աշխատանքներ են։
«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 23 ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀԿԵ-ից հայցում են ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



