ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է ուղղվեն Ադրբեջանին, մի երկիր, որն անկայունություն բերեց տարածաշրջանում: Այդ մասին թվիթերյան(X) իր էջում գրել է Սենատի՝ փոքր բիզնեսի հարցերով կոմիտեի նախագահ Մարկո Ռուբիոն․

«Սենատի իմ գործընկերները համաձայնեցին, և մենք միասին ընդունեցինք հայերի պաշտպանության մասին օրինագիծը։ Կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- նշել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել