Սյամոյի գործը հեշտացնելու հարցում, ինչպես հայտնի է, իշխանական քարոզչամեքենան անընդհատ առաջ է մղում Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունից բխող գոյաբանական վտանգի մասին հորինածին թեզը, որը, մի կողմից, գովազդում են իշխանական խոսնակներն ու ՔՊ-ականները, մյուս կողմից՝ ասենք նույն Խանումյան Հայկի կարգի անիմաստ դեմքերը:

Բայց արդյոք այդ պրոպագանդիստական թեզն իրականության հետ աղերսներ ունի՞, թե՞ բացառապես Սյամոյի էրոտիկ ֆանտազիաների պտուղ է:

Անաչառ վերլուծությոնը ցույց է տալիս, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյության հիմքով մեր երկրի դեմ պատերազմ սանձազերծելու պատճառ Բաքուն չի կարող ունենալ. թշնամին լուծել է իր խնդիրը, իսկ թե որ երկրում ինչ է գործում, էական չի կարող համարվել, ու պատերազմի քարտ-բլանշ այդ հիմքով Բաքվին չի կարող տրվել: Միակ պատերազմը, որ Բաքուն կարող է մղել, տեղեկատվականն է:

Արցախի անունը ջնջելու հարցում Նիկոլ-Սյամո զույգի աննկուն ջանքերը պայմանավորված են ոչ թե հնարավոր պատերազմը կանխարգելելու փորձերով, ինչպես գովազդվում է, այլ ընդամենը Նիկոլի իշխանությանը հարված չհասցնելու ցանկությամբ. բա որ Իլհամը Արցախի ստացականը դնի համացանցում, ու պարզվի, թե կոնկրետ քանի միլիարդ դոլարի դիմաց է Նիկոլը համաձայնվել մտնել այս ծրագրի տակ: Դրանից հետո Նիկոլի վիճակը պատկերացնո՞ւմ եք…

Հետևաբար՝ Սյամոն, որ ուղղակի կախվածություն ունի Աննայի տրմադրությունից, տեղեկատվական դաշտում փորձում է առաջ տանել ադրբեջանական թեզերը՝ վախ ներշնչելով հանրությանը, իսկ թե որքանով է դա նրա մոտ ստացվում, վերլուծության առանձին թեմա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել