ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանն ազատ կարձակվի։

Տեղեկությունը հայտնում է «Որդիների կանչ» ՀԿ-ն։

«Այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը»,- ասված է ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Արմեն Գալստյանն ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։

ՀԿ-ից նաև տեղեկացնում են, որ նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չի ներկայացել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրիկին՝ Արմեն Գալստյանին, ձերբակալել են՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել