ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները չեն մասնակցի Գազայի հատվածում «անվտանգ գոտիների» ստեղծմանը, քանի դեռ դրանք համաձայնեցված չեն հակամարտող բոլոր կողմերի միջև և ապահովված չէ մարդասիրական աշխատողների համար անվտանգ միջավայր։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է վերոհիշյալ գործակալությունների ղեկավարների հայտարարության մեջ:

«Ներկա պայմաններում Գազայի հատվածում միակողմանի «անվտանգ գոտիներ» ստեղծելու առաջարկները կարող են վնաս պատճառել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հանգեցնել զանգվածային զոհերի, և պետք է մերժվեն»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և այլ մասնագիտացված կազմակերպությունների ղեկավարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել